Թթուջուրում քվեների 50 տոկոսը ստացել է անկուսակցական թեկնածուն
ПОЛИТИКАԿիրակի օրը՝ հուլիսի 3-ին, Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ գյուղապետ է ընտրվել անկուսակցական, ինքնառաջադրմամբ հանդես եկած Զոհրակ Ասլանյանը, ում օգտին քվեարկել էր 108 ընտրող:
Հանրապետական կուսակցության անդամ Արսեն Սահակյանը երկու անգամ պակաս ձայն էր ստացել՝ նրան համայնքի ղեկավարի պաշտոնում տեսնել ցանկացողները 57-ն էին, իսկ անկուսակցականներ Գագիկ Ոսկանյանն ու Վիգեն Գրիգորյանը ստացել էին համապատասխանաբար 44 եւ վեց ձայն:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ Թթուջուր համայնքն ունի 264 ընտրող, որից ընտրությանը մասնակցել էին 215-ը: Այս ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 81 տոկոսից մի փոքր ավելի:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



