Իրինա Շեյք ու Բրեդլի Քուփեր քաղցր զույգին միասին են տեսել Փարիզում
ФОТОԻրինա Շեյքը ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Versace նորաձևության շաբաթին մասնակցելու: Ռուս սուպերմոդելը քայլել է նորաձևության տան պոդիումով՝ ներկայացնելով 2016-2017 աշուն- ձմեռ հավաքածուն:

Շեյքից բացի հավաքածու էր ներկայացրել նաև Բելա Հադիդը, Ջորդան Դանը, Աննա Էվերսը, Թեյլոր Հիլն ու այլ մոդելներ:

Մինչ պոդիումում Իրինան ներկայացնում էր հանրահայտ ապրանքանիշի հագուստները, նրա սիրեցյալը՝ բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերը, հետևում էր նրան առաջին շարքերից։

Իսկ ահա ցերեկն այդ քաղցր զույգին տեսել են Փարիզի փողոցներում: Պապարացիները աստղերին միասին են «բռնացրել» Vendome հրապարակում:

41-ամյա Քուփերը բաց չէր թողնում մոդելի ձեռքն ու այնքան լավ տրամադրություն ուներ, որ նույնիսկ լուսանկարվել է ֆանատների հետ:


Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий
5
Для власти закона не существует։ «Паст»



