Վրաստանից Ռուսաստան ճանապարհը ժամանակավորապես կփակվի
ОБЩЕСТВОՎրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավոտմայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի սահմանը, հունիսի 6-ից մինչև հունիսի 7-ը կարգելվի բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը, հայտնել են երկրի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունից, փոխանցում է sputnik-georgia.ru-ն։
«Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 134-135 կմ-ի հատվածում առկա է տարերային գործընթացների ակտիվացման վտանգ, ինչի պատճառով հունիսի 6-ից ժամը 19։00-ից մինչև հունիսի 7-ը ժամը 07։00-ն արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Աղբյուրը` Tert.am
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



