Պատգամավորները ֆուտբոլային խաղում կարողացան վստահ հաղթանակ տանել լրագրողների նկատմամբ
СПОРТ«Դինամո» մարզական համալիրում տեղի ունեցավ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների և Ազգային ժողովի պատգամավորների միջև ընկերական հանդիպում: «Արմենպրես»-ը հաղորդում է , որ հանդիպումն ավարտվել է պատգամավորների հաղթանակով` 4-0 հաշվով:
1-ին խաղակեսում խաղահրապարակում պայքարը բավական թեժ ընթացավ: Թիմերն աչքի ընկան ակտիվ հարձակողական գործողություներով: Գրոհները հաջորդում էին մեկ մի դարպասի, մեկ մյուս դարպասի ուղղությամբ: Առաջինը հաջողության հասան և հաշվի մեջ առաջ անցան պատգամավորերը `1-0: Պատգամավորները շարունակեցին ակտիվ խաղ ցուցադրել և կարող էին կրկնապատկել հաշիվը: Բավական վստահ էր իրեն դարպասում զգում լրագրողների դարպասապահը: Լրագրողները պատասխանեցին 2 րոպե անց, այս անգամ էլ վստահ խաղաց պատգամավորների դարպասապահը: Պատգամավորների ակտիվ գործողությունները տվեին իրենց արդյունքը, և առաջին կեսի ավարտին Ազգային ժողովի թիմը կրկնապատկեց խաղի հաշիվը: Առաջին կեսը այդպես էլ ավարտեց` 2-0: Գոլերի հեղինակ դարձան Էդուարդ Բադոյանն ու Արմեն Բաբայանը:
2-րդ կեսի սկզբն էլ իր սցենարով նման էր առաջինին: Երկու թիմերն էլ ակտիվ հարձակողական գրոհներ էին կազմակերպում: Իսկ արդյունքի հասան կրկին պատգամավորները: Հաշվի տարբերությունը եռապատկեց Սամվել Ֆարմանյանը: Լրագրողների գրոհները կային, սակայն բախտը երես էր թեքել և վճռական հարվածի ժամանակ ինչ-որ բան պակասում էր: Հաջորդ գոլի հեղինակն էլ պատգամավորներն էին: Այս անգամ հաշվի տարբերությունը քառապատկվեց: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց և պատգամավորները հաղթեցին 4-0 հաշվով: Խաղի ավատից հետո թիմերը պարգևատրվեցին հուշամե դալներով:
Ռևանշն ակնկալվում է սեպտեմբերին: