Չավուշօղլուն հերքել է Ինջիրլիքի ռազմաբազան Ռուսաստանին տրամադրելու հնարավորությունը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է Ինջիրլիքի ռազմաբազան Ռուսաստանի համար բացելու հնարավորությանը` հայտնելով, որ նախօրեին իր արած հայտարարությունը սխալ է մեկնաբանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24 լրատվական գործակալությունը:
«Ես նման արտահայտություն չեմ արել: Ասել եմ, որ բոլորի հետ կարող ենք համագործակցել: Ինջիրլիքի ռազմաբազայի վերաբերյալ որևէ խոսք չի գնացել»,- ասել է Չավուշօղլուն:
Համաձայն թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի` Չավուշօղլուն ասել էր. «ԻՊ-ի դեմ մենք բոլորի հետ համագործակցության մեջ ենք: Տեղյակ եք, որ Ինջիրլիքի ռազմաբազան բացել ենք բոլոր նրանց համար, ովքեր ԻՊ-ի դեմ ակտիվ պայքար են մղում: Ինչո՞ւ նույնը չանենք Ռուսաստանի հետ»:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



