«Ռեալը» մտադիր է գնել Ֆրանսիայի հավաքականի դարպասապահին
СПОРТՄադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հիմնական դարպասապահ Հուգո Լյորիսին, որը դեռ երեք տարվա պայմանագիր ունի անգլիական ակումբի հետ։ Արքայական ակումբը պատրաստ է դարպասապահի համար վճարել 35 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է thesun-ը։ Լյորիսը 2012-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Տոտենհեմ» 10 միլիոն ֆունտ ստերլինգով։
«Ռեալը» ցանկանում է սուր մրցակցություն ստեղծել թիմի հիմնական դարպասապահ, կոստառիկացի Կեյլոր Նավասի համար։ Լյորիսը Պրեմյեր լիգայի լավագույն դարպասապահներից մեկն է, որը միշտ մեկնարկային կազմում է։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



