Արցախում դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վիրավորում ստացած սարկավագն առողջանում է
ОБЩЕСТВОԱրցախի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Գալստյանը, ով օրերս ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում, վիրահատվել է և տեղափոխվել պալատ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից, սարկավագին արդեն տեղափոխել են նեյրոխիրուրգիայի բաժին: «Լավացում կա, արդեն նեյրոխիրուրգիայի բաժին ենք տեղափոխել»,-հայտնեցին հիվանդանոցից:
Հովհաննես սարկավագ Գալստյանը 24 տարեկան է:
Լուսանկարը' Հովհաննես սարկավագ Գալստյանից ֆեյսբուքյան էջից' հունիսի 14-ին մարտական դիրքերից մեկում գտնվող Ս. Ղազարոսի մատուռ-եկեղեցի կատարած ուխտագնացությունից:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



