15 հազար իսլանդացիներ ավանդական ծափողջույնով դիմավորեցին իրենց հավաքականին
МЕЖДУНАРОДНОЕԻսլանդիայի ազգային հավաքականը, որը Եվրոպայի առաջնությունում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, վերադարձել է հայրենիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այնտեղ նրանց սպասում էր 15 հազար ֆուտբոլասեր, որոնք ավանդական «ծափողջույնով» դիմավորեցին իրենց հավաքականին:
Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իսլանդիայի հավաքականը հաղթանակ տոնեց Ավստրիայի դեմ խաղում 2:1 հաշվով և ոչ- ոքի խաղաց Պորտուգալիայի և Հունգարիայի դեմ՝ 1:1 հաշվով: 1/8 եզրափակիչում իսլանդացիները կամային հաղթանակ տոնեցին Անգլիայի դեմ խաղում՝ 2:1 հաշվով: Քառորդ եզրափակիչում Իսլանդիայի հավաքականի հաղթարշավը կարողացավ կանգնեցնել Ֆրանսիայի հավաքականը՝ 5:2 հաշվով ավարտելով խաղը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



