«Բորուսիա»-ն բացառել է Օբամեյանգի հեռանալը և Գյոթսեի վերադարձը
СПОРТԴորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը կշարունակի հանդես գալ գերմանական ակումբի կազմում, իսկ «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գյոթսեն չի վերադառնա Դորտմունդ:
«Բորուսիա»-ի ծրագրերի մասին խոսել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Անհրաժեշտություն չեմ գտնում խոսել Օբամեյանգի մասին: Նա պայմանագիր ունի «Բորուսիա»-ի հետ մինչ 2020 թվականը և վստահեցնում եմ, որ չի հեռանա ակումբից:
Գյոթսեն վերջերս հայտարարեց, որ մեկնարկելիք մրցաշրջանում իրեն տեսնում է «Բավարիա»-ում: Չեմ կարծում, որ իրատեսական է նրա վերադարձի մասին խոսելը», – ասել է Վատցկեն:

1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



