Ամերիկացի գիտնականները որոշել են բրածո ծաղկի տարիքը՝ 125 միլիոն տարի
ОБЩЕСТВОԱմերիկացի բուսաբանները նույնականացրել են այն բույսը, որը կարող Է լինել մոլորակի վրա ծաղկի հնագույն տեսակներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի քան 125 միլիոն տարի առաջ որպես Montsechia Vidalii հայտնի ծաղիկն աճել Է ժամանակակից Իսպանիայի տարածքում՝ լճերի հատակին: Ինչպես պատմում են գիտնականները, ստորջրյա ծաղիկը պսակաթերթեր չի ունեցել, իսկ տեսքով այն ավելի շուտ հիշեցրել Է ջրիմուռներ: Այնուամենայնիվ, բույսը պտուղներ Է տվել ներսում միակ սերմով, ինչը թույլ Է տալիս այն համարել ծաղկող:
Նշվում Է, որ առաջին անգամ Montsechia Vidalii-ի քարացած ցողունները գտել են շուրջ հարյուր տարի առաջ, բայց այն, որ ծաղիկը հնագույններից մեկն Է Երկրի վրա, գիտնականները հասկացել են միայն վերջերս:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



