34-ամյա դատավորը երկու բնակարանի եւ երկու առանձնատան սեփականատեր է
ЭКОНОМИКАԵրեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը երկու առանձնատուն, երկու բնակարան, երկու ավտոտնակ եւ մեկ ոչ բնակելի տարածքի սեփականատեր է: Բացի այդ նա MITSUBISHI PAJERO 3.8 մակնիշի ավտոմեքենա ունի:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված դատավորի՝ 2016թ-ի պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Վերջինս հայտարարագրել է 12 միլիոն դրամ եւ 190 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Նա այս տարվա հունվարի մեկից մինչեւ նոր պաշտոնը ստանձնելը՝ փետրվարի 19-ը, ստացել է 500 հազար 511 դրամ աշխատավարձ:
Դավիթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը, աշխատանք չունենալու դեպքում ամուսնուց ավելի շատ դրամական միջոցներ է հայտարարագրել՝ 448 հազար ԱՄՆ դոլար եւ 15 միլիոն դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան