«Ալաշկերտ»-ը 1-ին կեսից հետո հաղթում է «Սանտա-Կոլոմա»-ին
СПОРТՎազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է «Չեմպինների լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի պատասխան հանիպումը Երևանի «Ալաշկերտ»-ի և Անդորրան ներկայացնող «Սանտա-Կոլոմա»-ի միջև: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ թիմերի միջև առաջին խաղակեսն ավարտվել է` 1-0 հաշվով հօգուտ «Ալաշկերտ»-ի:
Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
«Ալաշկերտ». 1.Կասպարով, 13. Գևորգ Պողոսյան, 5.Կարեն Մուրադյան 19.Վահագն Մինասյան, 4. Ալեքսանդր Տասիչ, 21.Արտակ Գրիգորյան, 18. Անտոն Սավին, 17.Արտակ Եդիգարյան, 10. Խորեն Վերանյան, 9. Արտակ Դաշյան, 7. Միհրան Մանասյան:
«Սանտա Կոլոմա». 1.Էլոյ Կասալս, 4.Անդրեու Ռամոս, 5.Մարկ Ռեբես, 6.Իլդեֆոնս Լիմա, 9.Իբան Պարա, 16.Քրիստիան Մարտինես, 18.Մանուել Արմերո, 19.Ժոան Կապդևիլյա, 22.Ֆերնանդո Գոնսալես, 24.Ռոբերտ Ռամոս, 25.Վիկտոր Ռոդրիգես:
Հանդիպումը մեկնարկեց «Ալաշկերտ»-ի վտանգավոր անկյունայինի խաղարկումով, որից հետ անդորրական ակումբի դարպասապահ Կասալսը հեռացրեց գնդակը: 8-րդ րոպեին Միհրան Մանասյանը նպաստավոր դիրքից կարող էր գրավել «Սանտա-Կոլոմա»-ի դարպասը, սակայն հայ հարձակվողի հարվածը թույլ ստացվեց: «Սանտա-Կոլոմա»-ի ֆուտբոլիստներն անընդհատ ձգում էին խաղը և ամեն պատահած իրավիճակում հայտնվում խոտածածկին: Այս հանգամանքն էլ չփրկեց անդորրական ակումբին և արդեն 11-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Ալաշկերտ»-ի ավագ Վահագն Մինասյանը՝ գլխով գնակը ուղարկելով դարպասը: Հաջորդ վտանգավոր գրոհը ևս հայկական ակումբի կատարմամբ եղավ ու կրկին դարպասում ուշադիր էր Կասալսը: Հանդիպման 24-րդ րոպեին խաղադաշտում կրքերը բորբոքվեցին և երկու թիմերի միջև ընդհարում տեղի ունեցավ:
«Ալաշկերտ»-ի կազմում կարմիր քարտի արժանացավ Միհրան Մանասյանը՝ մրցակցին ոտքին կանգնելու համար: Կարմիր քարտից հետո էլ խաղադաշտում ամեն ինչ լարված էր, և Անդորրական ակումբը պահը բաց չէր թողնում ժամանակ ձգելու: Առաջին կեսի ավարտին «Ալաշկերտ»-ը կրկին վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն պաշտպանները գնդակը հանեցին անկյունային: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց, և հայկական ակումբն ընդմիջման գնաց նվազագույն առավելությամբ: