«Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սանտա-Կոլոմա»-ին
СПОРТԱվարտվեց «Չեմպինների լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի պատասխան հանդիպումը Երևանի «Ալաշկերտ»-ի և Անդորրան ներկայացնող «Սանտա-Կոլոմա»-ի միջև: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ առաջին կեսից հետո հայկական ակումբը հաղթում էր 1-0 հաշվով, իսկ երկրորդում կարողացավ պահպանել առավելությունը և հաթել խոշոր՝ 3-0 հաշվով:
2-րդ խաղակեսն սկսվեց «Ալաշկերտ»-ի առավելությամբ: Աբրահամ Խաշմանյանի թիմը կարող էր հաշվի տարբերությունը կրկնապատկել արդեն 48-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը վրիպեց հիանալի դիրքից: Հայկական ակումբը հերթական հնարավորությունը կորցրեց ընդամենը մեկ րոպե անց. Կարեն Մուրադյանը նպաստավոր դիրքից աննշան շեղ հարվածեց: «Ալաշկերտ»-ը հերթական հնարավորությունը կորցրեց հանդիպման 55-րդ րոպեին: Այս անգամ դարպասապահը փակեց անկյունը և թույլ չտվեց գրավել դարպասը: 59-րդ րոպեին անդորրական ակումբը կարող էր պատժել «Ալաշկերտ»-ին: Անկյունայինի խաղա րկումից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Թիմերի կազմերը 2-րդ կեսում հավասարվեցին: «Սանտա-Կոլոմա»-ից կարմիր քարտ ստացավ Ֆերնանդո Գոնսալեսը:
61-րդ րոպեին «Ալաշկերտ»-ի կենտրոնական պաշտպան Աշեքսանդր Տասիչը հայտնվեց դարպասապահի դիմաց մեն-մենակ ու չկարողացավ օգտագործել հնարավորությունը: «Ալաշկերտ»-ը շարունակեց գրոհել և 81-րդ րոպեին անհավանական դիրքից մեր ֆուտբոլիստը չկարողացավ գրավել դարպասը: Բախտը երես էր թեքել «Ալաշկերտ»-ի խաղացողներից: Այնուամենայնիվ, հայկական ակումբը 84-րդ րոպեին կարողացավ հասնել արդյունքի: Հիանալի գոլի հեղինակ դարձավ Նորայր Գյոզալյանը: Արթուր Եդիգարյանը, խաղավարտին մտնելով փոխարինման, կարողացավ հիանալի վարպետությամբ հաշվի տարբերությւնը դարձնել 3-0՝ խաղի 88-րդ րոպեին: «Ալաշկերտ»-ը բավարարվեց այսքանով և դուրս եկավ «Չեմպիոնների լիգա»-ի խաղարկության 2-րդ փուլ: