Ինչպես է փոխվել Երկիր մոլորակը. պատկերը՝ արբանյակներից ստացված լուսանկարներով
ЛАЙФԵրկրի շուրջ պտտվող մի շարք արբանյակներ լուսանկարել են Երկիր մոլորակի փոփոխությունները։
ՆԱՍԱ-ի մասնագետները հրապարակել են արբանյակների կատարած ֆոտոշարքերը, որոնք ցույց են տալիս` ինչպիսին էր տվյալ տարածքը նախկինում և հիմա, գրում է lenta.ru-ն։
Մյուռի սառցադաշտ, Ալյասկա 1882 և 2005

Սաուդյան Արաբիայի հյուսիսում գտնվող Վադի Աս-Սիրհան անապատը ծածկվել է բուսականությամբ։ Ձախի լուսանկարն արվել է 1986-ի փետրվարին, իսկ աջը՝ 2004-ի փետրվարին։

Մեքսիկայի արևմտյան ափ, 1993 և 2011 թթ.։ Վերջին տասնամյակների ընթացքում Սոնորա նահանգում բացվել են ծովախեցգետինների բուծման տասնյակ տնտեսություններ։ Չնայած նրան, որ ֆերմաներում բացվել են բազմաթիվ աշխատատեղեր և տարածաշրջանի տնտեսությունը զարգացել է, այնուամենայնիվ ֆերմաների ազդեցությունն էկոհամակարգի վրա մտահոգում է գիտնականներին։
Չեռնոբիլի ԱԷԿ, 1986-ի ապրիլ և 2011-ի ապրիլ։ Ձախ լուսանկարում երևում են ցանքին պատրաստ դաշտեր (վառ կանաչ գույնով ներկված), խիտ անտառներ (մուգ կանաչ գույնով ներկվածները), և փոքրիկ գյուղական բնակավայրեր (կապույտ և մանուշակագույն գույներով)։ Աջ լուսանկարում՝ 25 տարի անց, այդ ամենը վերացել է, իսկ բնակիչները լքել են իրենց գյուղերը։

Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին գտնվող Մատերհորն լեռնագագաթը 1960-ի օգոստոսին և 2005-ին։

Ամերիկյան ՆԱՍԱ գործակալությունը համեմատել է 1880-1889 և 2000-2009թթ-ին մոլորակի տարբեր շրջանների ջերմաստիճանները, որտեղ մուգ կարմիրը սաստիկ շոգն է իսկ մուգ կապույտը՝ սաստիկ ցուրտը։ Գլոբալ տաքացման պատճառն իր հերթին Երկրի մթնոլորտում ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիաների աճն է։ Այդ ֆենոմենի պատճառ է նշվում գլոբալ տաքացումը, որն արտահայտվում է ձմռանը սաստիկ ցրտով, իսկ ամռանը՝ սաստիկ շոգով։

Թուրքմենստանում գտնվող Կասպից ծովի ծոց-ծովալճակ Կարա-Բողազ- Գյոլը՝ 1972, 1987 և 2010 թվականներին։ Ծովային աղերի խոշորագույն հանքավայրն է աշխարհում։ Այն խոշորագույն ծովալճակներից մեկն է աշխարհում՝ տարածությունը 12 հազար կմ/ք է, որի առավելագույն խորությունը հասնում է 3,5 մետրի։ Այնտեղ արդյունահանվում է միրաբիլիտ։ Այն բանից հետո, երբ 1980-ին պատնեշ կառուցվեց, որն անջատում էր Կարա- Բողազ- Գյոլը Կասպից ծովից, մի քանի տարի անց այն իր աղաջրերով աղտոտեց միջավայրը և թոքային հիվանդություններ առաջացրեց։ Բողազ- Գյոլը պայթեցրին 1992-ին, և էկոհամակարգը սկսեց վերականգնվել։

X



