Ռիչարդ Իմբերնոնը դժգոհ է մրցավարությունից և հայկական կողմի հայտարարությունից
СПОРТ«Չեմպիոնների լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի «Ալաշկերտ»-«Սանտա-Կոլոմա» պատասխան հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպեց անդորրական թիմի գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հյուրերի գլխավոր մարզիչը դժգոհ է պատասխ ան հանդիպման մրցավարությունից և հայկական կողմի՝ մամուլի ասուլիսում հնչեցրած արտահայությունից: Աբրահամ Խաշմանյանը նշել էր, որ «Ալաշկերտ»-ը ճզմելու է հակառակորդին: «Սանտա-Կոլոմա»-ի գլխավոր մարզիչը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն պետք է ուշադրություն դարձնի այսպիսի բաների վրա:
«Մեզ անարգել են և մեզնից խլել հաղթանակը: Մրցավարը ծիծաղեց մեզ վրա՝ ընդունած գոլերից հետո: «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը խաղից առաջ հայտնել էր, որ ճզմելու են մեզ, և դա իր ազդեցությունը ունեցավ մեզ վրա: Մենք պահեր ունեինք, անգամ կարողացանք հարվածել դարպասաձողին»,-ասել է «Սանտա-Կոլոմա»-ի գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը:
Մասնագետը նաև անդրադարձել է անդորրական թիմի անպարկեշտ ժեստերին և նշել, որ չի նկատել այդպիսի ժեստեր, և եթե իրենց ակումբը պատժվի, ինքը ևս պետք է ընդունի դա: Ռիչարդ Իմբերնոնի խոսքով՝ մրցավարների համակրանքը հայկական ակումբի կողմն է եղել և անգամ ինքը նկատել է, որ մրցավարը խոսել է հայ ֆուտբոլիստների հետ ռուսերեն ու կատակել:
«Ալաշկերտ»-«Սանտա-Կոլոմա» հանդիպումն ավարտվել է երևանյան ակումբի հաղթանակով` 3-0 հաշվով: