Աբրահամ Խաշմանյանը «Ալաշկերտ»-ից ավելի խաշոր հաշվով հաղթանակ էր ակնկալում
СПОРТ«Չեմպինների լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի «Ալաշկերտ»- «Սանտա-Կոլոմա» պատասխան հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպեց նաև «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտ»-ի մարզիչն օրինաչափ է համարում իր թիմի հաղթանակը: Մասնագետի խոսքով՝ «Սանտա-Կոլոմա»-ն շատ կեղտոտ ր խաղում և ամբողջ հանդիպման ընթացքում ժամանակ էր ձգում:
«Մենք տիրում էին ողջ առավելությանը և պետք է հաղթեինք առնվազն 6-0 հաշվով: Միհրան Մանասյանը իրեն տգեղ պահեց և պետք է հեռացվեր խաղադաշտից: Երբ կարմիր քարտ է լինում, ֆուտբոլիստները սկսում են հետ քաշվել, դա անընդունելի էր: Երբ խաղակեսը վերջացավ, միակ հրահանգը սա էր` խաղալ նախնական մարտավարությամբ»,-ասաց է Աբրահամ Խաշմանյանը:
Հայկական ամումբի մարզիչն անդրադարձավ նաև Ռիչարդ Իմբերնոնի հայտարությանը, որում իսպանացի մասնագետը դժգոհություն էր հայտնել իր հայտարարությունից: Խաշմանյանը հայտնեց, որ մասնագետը եվրոպացի է, նուրբ է և որ ինքը չի վիրավորել, չի հայհոյել և ասել է այն, ինչ մտածել է: Մարզչը նաև խոսեց հայ ֆուտբոլիստների պահվածքի մասին:
«3:0-ի ընթացքում մեր խաղացողներին անընդհատ խփում էին թե՛ կողքից, թե՛ հետևից: Մեկ պահ եմ նկատել, երբ Արթուր Եդիգարյանին հետևից խփեցին, նա ձեռքերով ցույց տվեց 3:0 հաշիվը: Իմ ֆուտբոլիստները շատ կրթված են և դաստիարակված»-,նշեց Աբրահամ Խաշմանյանը:
«Ալաշկերտ»-ը «Չեմպիոնների լիգա»-ի որակավորման մրցաշարի 2-րդ տուրում կմրցի Թբիլիսիի «Դինամո»-ի հետ: