Շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանը գրավեց 2-րդ տեղը
СПОРТԳերմանիայում ավարտված շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը: Վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը, հաղորդում է, որ վերջին 9-րդ տուրում, մեր ընտրանին 2,5-1,5 հաշվով հաղթեց գերմանական «Էմանուել-Լասկեր» թիմին եւ վաստակեց 16 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաև Գերմանիայի 1-ին հավաքականը:
Չեմպիոնին որոշելու համար հարկ եղավ հաշվել յուրաքանչյուր թիմի միավորներն ամբողջ առաջնության ընթացքում`պարտիաներում վաստակած միավորների հանրագումարով: Գերմանիայի ընտրանին վաստակեց 26,5 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը՝ 26:
Այդպիսով, չեմպիոններ հռչակվեցին գերմանացի շախմատիստները, իսկ Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ հորիզոնականը:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
4
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
5
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт



