Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բրազիլիան գրկաբաց սպասում է ձեզ. Միշել Տեմերին ուղերձ է հղել Ռիո-2016- ին ընդառաջ

МЕЖДУНАРОДНОЕ

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերին ուղերձ է հղել Ռիո դե Ժանեյրոյի 2016թ. Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերին ընդառաջ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի դեսպանությունից: Ստորև ներկայացնում ենք ուղերձ ամբողջությամբ:

***

Օլիմպիական խաղերը Բրազիլիայում` մի երկրում, որի գիրկը բաց է աշխարհի համար

«Այսօր՝ աշխարհի ամենամեծ մարզական միջոցառման սկզբից ուղիղ մեկ ամիս առաջ, Բրազիլիան կարող է վստահաբար ասել« «Մենք պատրաստ ենք հյուրընկալելու Հարավային Ամերիկայում առաջին անգամ անցկացվելիք Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերը»:

Ռիո դե Ժանեյրոյի ամենագեղատեսիլ վայրերից մեկում կառուցված և ավելի քան 17000 մասնակից մարզիկների համար նախատեսված Օլիմպիական գյուղն արդեն բացվել է: Բոլոր սպորտային հարմարությունները, հատկապես նրանք, որոնք ծառայում են Բարրա դե Տիժուկա թաղամասի օլիմպիական պարկին, նույնպես պատրաստ են:

85000 դաշնային, նահանգային եւ քաղաքային կառավարման անվտանգության աշխատակիցների ուժերով երկրին հաջողվել է ստեղծել անվտանգության կուռ ծրագիր, որը կերաշխավորի սպորտային միջոցառումների անցկացումը լիարժեք խաղաղ և հանգիստ մթնոլորտում: Անվտանգության աշխատակիցների այս խմբի համատեղ աշխատանքով կվերահսկվի մարզիկների, մարզչական անձնակազմերի պետությունների  ղեկավարների, պետական պաշտոնյաների, տեղի բնակիչների եւ լրագրողների պաշտպանությունը:

Սա առաջին անգամը չէ, որ Բրազիլիան ցույց է տալիս աշխարհին իր կազմակերպչական կարողությունները և ջերմորեն հյուրընկալում այցելուներին խաղաղ և անվտանգ միջավայրում: Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկիրը ձեռք է բերել միջազգային մասշտաբի մեգամիջոցառումների անցկացման մեծ փորձ: Մեզ մոտ անվիճելի հաջողությամբ անցկացվել են Աշխարհի առաջնությունը,  Համաամերիկյան խաղերը, Համաշխարհային ռազմական խաղերը, ինչպես նաև Երիտասարդության համաշխարհային օրը եւ Համադաշնությունների գավաթը: Այդ բոլոր միջոցառումները անցկացրել ենք մեծ նվիրվածությա մբ եւ Բրազիլիային բնորոշ կենսուրախությամբ: Եվ այժմ էլ հերթական հաջողությունը մեզ է սպասում:

Այս խաղերը աշխարհին ցույց կտան համաշխարհային խոշոր տնտեսություններից մեկի աշխատանքը կայացած ժողովրդավարության տեր մի երկրում, որն ունի մեծ ներուժ բիզնեսում և սահմանել է անհավասարության դեմ պայքարի քաղաքականության չափանիշներ: Ակնկալվում է, որ խաղերի ընթացքում միայն Ռիո դե Ժանեյրոն կհյուրընկալի հարյուր հազարավոր այցելուների Բրազիլիայից և արտերկրից, սակայն հինգ «ֆուտբոլային քաղաքները»՝ Սան Պաուլոն, Սալվադորը, Մանաուսը, մայրաքաղաք Բրազիլիան եւ Բելո Հորիզոնտեն նույնպես կհեղեղվեն տեղացի եւ օտարերկրյա երկրպագուներով: Նման մասշտաբի միջոցառումների հյուրընկալումը նշանակալի նվաճում և հսկայական ազգային հպարտության աղբյուր կհանդիսանա Բրազիլիայի ժողովրդի համար:

Պետք է ընդգծել այն փաստը, որ օլիմպիական օբյեկտների  ընդհանուր ներդրումների 60 տոկոսը, որը կազմում է 7.07 միլիարդ ռեալ, ֆինանսավորվել  է մասնավոր հատվածի կողմից: Այս ռեսուրսներն ու ջանքերը մեր երկրին կմնան որպես ժառանգություն: Օրինակ, խաղերը ողջ Բրազիլիայում կսերմանեն սպորտային մրցումների  այնպիսի նշանակալի արժեքներ, ինչպիսիք են համագործակցութունը, համերաշխությունը, կարգապահությունն ու ճկունությունը:

Որպես ավելի շոշափելի ձեռքբերում` Բրազիլացի սկսնակ ու պրոֆեսիոնալ մարզիկները կժառանգեն համաշխարհային չափանիշների սպորտային օբյեկտների մարզական ցանցը` երկրի 5 աշխարհագրական տարածաշրջանների ընդգրկմամբ:

Եվ վերջապես, խաղերը մեծ ազդեցություն են ունեցել Ռիո դե Ժանեյրոյի հանրային քաղաքականության իրականացման վրա՝ դարձնելով քաղաքը արագընթաց, ընդարձակելով այն և հանգեցնելով բազմաթիվ ենթակառուցվածքային եւ ազատ տեղաշարժմանը միտված ծրագրերի նախաձեռմանը: Նման քաղաքականության անմիջական  բարենպաստ ազդեցությունը քաղաքի բնակիչների կյանքի որակի վրա ակնհայտ է:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում լուրեր են տարածվել  այն մասին, որ խաղերի ընթացքում հնարավոր է արևադարձային հիվանդության բռնկում: Մենք կարող ենք հավաստիացնել ձեզ, ինչպես դա արդեն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որ խաղերի ժամանակ զիկա (Zika) վարակի ռիսկ գործնականում չկա: Հարավային կիսագնդում ձմռանը Aedes aegypti–ի միջոցով փոխանցվող հիվանդության տարածման արձանագրված ցուցանիշը պատմականորեն եղել է շատ ցածր: Եվ իսկապես, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Zika վարակի անկում է գրանցվել Ռիո դե Ժանեյրոյում եւ ամբողջ Բրա զիլիայում: Ես հիշում եմ համաճարակի նման մի կանխատեսում Բրազիլիայում 2014 թ. Աշխարհի գավաթի խաղերի ընթացքում, երբ մենք հյուրընկալեցինք 1,4 մլն օտարերկրյա այցելուների: Եվ այդ ժամանակ ոչ մի համաճարակային իրավիճակ չկար: Այժմ նույնպես  զբոսաշրջիկները կարող են վստահ լինել, որ օլիմպիական խաղերի  ողջ ընթացքում կլինեն առողջության համար բարենպաստ պայմաններ:

Բրազիլիան պատրաստ է ընդունել բոլոր այցելուներին, ովքեր գալու են` վայելելու աշխարհի մարզիկների մրցումների դիտումը, եւ մենք, վստահաբար, շատ բան կունենանք ցույց տալու նաև հինգ մլրդ. հեռուստադիտողներին ամբողջ աշխարհում, ովքեր պիտի հետևեն այդ Խաղերին:

Բրազիլիան գրկաբաց սպասում է ձեզ»:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества