«Յունայթեդ»-ը Մոուրինյոյի ղեկավարությամբ առաջին խաղում կմրցի «Ուիգան»-ի հետ
СПОРТ«Յունայթեդ»-ը Մոուրինյոյի ղեկավարությամբ առաջին խաղում կմրցի «Ուիգան»-ի հետ: Անգլիական ակումբի համար այս դիմակայությունը առաջինը կլինի նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում: Խաղը կկայանա առաջիկա շաբաթ օրը «Ուիգան»-ի հարկի տակ:
«Ես նոր մրցաշրջանից առաջ պետք է իմանամ իմ ֆուտբոլիստների կարողությունները գործի մեջ, որպեսզի հասկանամ, թե ինչ կարող եմ փոխել թիմում, և ովքեր են հետագայում մեզ անհրաժեշտ»,-ասել է Ժոզե Մոուրինյոն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն այս մրցաշրջանում հանդես չի գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և Մոուրինյոյի գլխավորությամբ նպատակ ունի դառնալ Անգլիայի առաջնության հաղթող:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



