«Ալաշկերտ»-ի ղեկավարությունն անվճար ուղևորություն է կազմակերպում դեպի Թբիլիսի
СПОРТՀուլիսի 12-ին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Թբիլիսիում կանցկացնի «Չեմպիոնների Լիգա»-ի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումը` տեղի «Դինամո»-ի հետ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ուղևորություն է կազմակերպում դեպի Թբիլիսի, այն ֆուտբոլասերների համար, ովքեր ցանկություն ունեն դիտել այդ խա ղն ու աջակցել Հայաստանի չեմպիոնին: Երևան-Թբիլիսի-Երևան ուղևորությունն անվճար է: «Ալաշկերտ»-ի ղեկավարությունը ֆուտբոլասերներին կտրամադրի նաև խաղի տոմսեր: Ցանկացողները գրանցվելու համար մինչև հուլիսի 11-ը անձնագրերով կարող են դիմել «Բագրատուր»-ի գրասենյակ՝ Սարյան 25: Ավտոբուսները Երևանից կմեկնեն` հուլիսի 12-ին ժամը 10:00-ին, գլխավոր փոստի դիմացից :
Տեղեկությունը հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Դինամո» (Թբիլիսի) – «Ալաշկերտ» (Երևան) հանդիպման սկիզբը՝ ժամը 21:00-ն է: