Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության թիմի անդամներին և թիմի գլխավոր մարզչին շնորհվել են կոչումներ
СПОРТՀուլիսի 6-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ միջազգային սպորտի վարպետի կոչումներ է շնորհել և համանուն կրծքանշանով պարգևատրվել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթած, բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի թիմի անդամներին:Նախարարը հավաքական թիմի գլխավոր մարզչի՝ Տիգրան Գյոկչյանին շնորհել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչում և պարգևատրել է համանուն կրծքանշանով: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով 2016 թվականի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դառնալու կապակցությամբ նախարար Ղազարյանն ասել է. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բանի համար, որ Դուք բարձր պահեցիք ՀՀ դրոշը: Ամբողջ հայ ազգը հպարտ է Ձեր հաղթանակով: Այս ձեռքբերումը համառ և քրտնաջան աշխատանքի արդյունք է: Այն լինելու է շարունակական, չենք բավարարելու եղածով. դեռ շատ աշխատանք ունենք անելու»: Գաբրիել Ղազարյանը հատուկ շնորհակալությու ն է հայտնել թիմի գլխավոր մարզչ Տիգրան Գյորկչյանին կատարած աշխատանքի համար:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը կոչումներ է շնորհել ՀՀ հավաքական թիմի անդամներ Անդրեյ Կոնստանտինովին, Միքայել Պողոսյանին, Սերգեյ Պոլուխինի, Կոնստանտին Միրզոյանին, Անդրե Սփայթին, Ամիրան Ամիրխանովին, Զարեհ Զարգարյանին, Արթուր Խաչատուրյանին, Արտյոմ Թավակալյանին և Միքայել Դանիելյանին:
Նախարարը նշել է նաև,որ այս տարվա վերջին հավաքական թիմի անդամներին շնորհվելու են դրամական պարգևներ, իսկ Տիգրան Գյորկչյանը ներկայացվելու է վաստակավոր մարզչի կոչմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թիմի գլխավոր մարզիչը նույնպես շնորհակալություն հայտնեց ոչ միայն իր, այլ նաև ամբողջ թիմի հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի համար:
«Շատ զգացված եմ, որ հնարավորություն տվեցիք մեզ մեր սիրած գործով զբաղվելու և մեր ազգին ուրախացնելու համար»,-ասաց նա: