Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայ դիզայներների առաջին ցուցահանդեսը արվեստասերին է ներկայանում բազմաժանր ցուցանմուշներով

ОБЩЕСТВО

 Հայ կիրառական արվեստների և դիզայնի միավորման անդամների «Ակունքներից ապագա» խորագրով ցուցահանդեսը բազմաժանր է ու ակնահաճո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայաստանաբնակ արվեստասերները ունեն մեկ շաբաթ՝ ներկա գտնվելու Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսին:  Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայկիրառական արվեստների և դիզայի մավորման նախագահ, Գեղեցիկարվեստների ազգային ակադեմիայիհիմնադիր ռեկտոր, պրոֆեսոր ԷդուարդՍեդրակյանը ներկայացված են 34 հեղինակների 200-ից ավելի աշխատանքներ:  Նրա խոսքով՝ ցուցադրված են գեղանկարչական, կերամիկական, արծաթագործական, դիզայներական ամենատարբեր ուղղությունների(գրաֆիկական, ինտերիեր, հագուստի, լուսանկարչական դիզայն) աշխատանքներ: «Սա անդրանիկ ցուցահանդեսն է, որին հրավիրված են Էկոնոմիկայի, Մշակույթի, Կրթության և գիտության նախարարւթյուններից: Խորագիրն է «Ակունքներից ապագա», ինչու, որովհետև այն ժողովուրդը, ով չի կարող հենվել իր ակունքների վրա, չի կարող ստեղծել իր ազգային կերպարին համահունչ աշխատանք, չի կարող քայլել առաջ: Համաշխարհային մեծություններ են դարձել նրանք, ովքեր ունեն խիստ ազգային մտածելակերպ ու ստեղծագործել են ազգային հիմքի վրա»,-ասաց Էդուարդ Սեդրակյանը: Նրա տեղեկացմամբ՝ ցուցահանդեսին մասնակցում են թե տղամարդիկ, թե կանայք, ամենատարբեր տարիքի ստեղծագործողներ: Ամենափոքրը 15 տարեկան է, ամենամեծը՝ 72: Սեդրակյանը կարևորեց, որ հայ դիզայներների աշխաանքները լայն կիրառություն ստանան Հայաստանի արդյունաբերությունում՝ ապրանքները շուկայում առավել գրավիչ դարձնելու համար: 

15-ամյա Ռաֆայել Խաչատրյանը ցուցահանդեսին ներկայացել է լուսանկարներով, որոնք հիմնականում պատկերում են սրբավայրեր ու խաչքարեր, փորձել է ընտրել ամենահաջողվածները: Պատանին եկեղեցիներ ու սրբավայրեր լուսանկարելն իր հոբբին է համարում՝ նշելով, որ լուսանկարչության հանդեպ հետաքրքրությունն առաջացել է 6 տարեկանում: «Այս լուսանկարներով փորձել եմ վեր հանել մեր հին ժառանգությունը, որոնք նաև բարձիթողի վիճակում են»,-ասաց Ռաֆայել Խաչատրյանը՝ ավելացնելով, որ լուսանկարների իր արխիվում արդեն  2000-ից ավել հաջողված լուսան կարներ ունի: Ցուցահանդեսների է մասնակցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, վերջերս էլ մասնակցել է Արտֆեստ երիտասարդական փառատոնին ու լավագույն լուսանկարչական աշխատանք մրցանակին արժանացել: 

 

Երիտասարդ հեղինակ Աննա Ավալյանի աշխատանքներն են ֆիրմային լոգոտիպերն ու պլակատները: Նրա խոսքով՝ ցուցահանդեսներին մասնակցությունը ոգևորում ու նոր խթան է տալիս ավելի լավ ստեղծագործելու և հետագայում հետաքրքիր աշխատանքներով հանդես գալու: Աննա Ավալյանը տեղեկացրեց, որ տարբեր ընկերությունների կողմից ստանում է լոգոների դիզայն կատարելու պատվերներ: 

2013 թվականից Նկարիչների միության գրաֆիկայի սեկցիայի անդամ Դավիթ Հակոբյանը, ով նաև «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակիցն է, ցուցահանդեսին ներկայացել է երեք բնանկարով: «Լոռվա բնություն»-ը քերվածք է(մակերեսն աստիճանաբար քերելով բացում ու ստանում ես նկարը), «Թաղամաս Երևանում»-ը ՝ յուղաներկ է, իսկ «Հաղթանակի կամուրջ» նկարը գուաշով արված աշխատանք է: «Շատ եմ մասնակցել ցուցահանդեսների, այն ստեղծագործողին իրենց աշխատանքի մասին արվեստասերների արձագանքը ստանալու հնարավորություն է տալիս: Արվ եստասերների արձագանքներն օգնում են կողմնորոշվել հետագա անելիքներում, հասկանալ արդյո՞ք չենք ներփակվել մեր սուբյեկտիվության մեջ, որքանով ենք ընդունելի հանրության կողմից»,-ասաց երիտասարդ ստեղծագործողը:   

Հագուստի դիզայն ժանրում ստեղծագործող Ինգա Դուդուկչյանը ցուցահանդեսին ներկայցել է երկու հավաքածուներով, որոնք ամենատարբեր ներշնչանքների արդյունք են: «Առաջին հավաքածուն կոչվում է գիծ և ծավալ, այն ամբողջովին հիմնված է կոնստրուկցիայի վրա ու հիշեցնում է քանդակագործություն, որովհետև երբ աշխատում եմ ՝ վերցնում եմ ընդամենը մկրատը և փորձում տալ ծավալներ, ինձ ավելի շատ հետաքրքրում է ծավալային մտածելակերպը: Հագուստի մոդելավորումը դիզայնի մեջ հնարավորություն է տալիս արտահայտել իմ մտքերը, ներքին հույզերը, գույնի, ծավալ ի, գծի հասկացումը, փնտրել նորարարական մոտեցումներ: Երկրորդ  հավաքածուն ավարտել եմ այս տարի, այն նիդերլանդական մոտիվներով է: Հենց այդպես էլ վերնագրած է՝ «Հողմաղացների երկրի մոտիվներով»,-ասաց Ինգա Դուդուկչյանը: Նա ավելացրեց, որ հավաքածուն ստեղծել է ճամփորդելու արդյունքում, քանի որ մեծապես տպավորվել էր այդ երկրով: Մեր զրուցակցի խոսքով՝ չնայած Հայաստանում հագուստների համար լայնաֆորմատ տպագրությունը կազմակերպելը բարդ է, բայց նա կարողացել է իր հավաքածուն ամբողջովին ստանալ Հայաստանում: 

Անի Նազարյան

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%