Սիրանուշ Սահակյանը 120 հազար դոլարով բնակարան է գնել
ЭКОНОМИКАԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ով արդեն երկու տարի է՝ այս պաշտոնն է զբաղեցնում, հանձնաժողովին է ներկայացրել է իր՝ 2015թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ նա նախորդ տարի 57 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել՝ միաժամանակ վաճառելով MERCEDES-BENZ CLK 350 մակնիշի իր ավտոմեքենան:
Սիրանուշ Սահակյանի 2015թ. դրամական միջոցները հետեւյալ պատկերն ունեն՝ տարեսկզբին նա ունեցել է 20 հազար եվրո, յոթ հազար 200 ԱՄՆ դոլար, 23 հազար շվեյցարական ֆրանկ եւ 500 հազար դրամ, իսկ տարեվերջին մնացել է միայն երկու միլիոն դրամ եւ չորս հազար եվրո:
Էթիկայի հանձնաժողովի նախագահի եկամուտները նախորդ տարի կազմել են 15 միլիոն 400 հազար 171 դրամ եւ 70 հազար շվեյցարական ֆրանկ: Վերջինս նախորդ տարվա ընթացքում ստացել է ինը միլիոն 302 հազար 624 եւ 314 հազար 980 դրամ աշխատավարձ, 181 հազար 632 եւ 100 հազար 935 դրամ քաղաքացիական այլ պայմանագրերից ստացված վճար եւ 70 հազար շվեյցարական ֆրանկ ստացված փոխառություններից:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան