«Եվրո 2016». Բուքմեյքերներն աննշան առավելություն են տալիս Ֆրանսիային
СПОРТ«Եվրո 2016»-ի կիսաեզրափակիչ 2-րդ դիմակայությունից առաջ ամենագլխավոր հարցերից մեկն այն է, թե Գերմանիա-Ֆրանսիա մրցավեճի ֆավորիտը իրականում ո՞ր հավաքականն է: Այս ֆուտբոլային խառնաշփոթում ամենաարագը մարդկանց կարող են օգնել տարբեր բուքմեյքերական ընկերությունները: Գերմանիա-Ֆրանսիա հանդիպումից առաջ մի քանի բուքմեյքերական ընկերությունների սահմանած գործակիցների միջինացաված արժեքների հաշվարկը:
Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները համաշխարհային ֆուտբոլի ամենահզոր հավաքականներից են: Բուքմեյքերները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան հանդես է գալիս սեփական մարզասերների ներկայությամբ և բավական կայուն խաղ է ցուցադրում, խաղի հիմնական ժամանակում մի փոքր առավելությունը տալիս են Դիդյե Դեշամի թիմին: Ֆրանսիայի հաղթանակի միջինացված գործակիցը հավասար է 2,75-ի: Գերմանիայի ընտրանին, թեև աշխարհի գործող չեմպիոնն է, այնուամենայնիվ, ավելի քիչ շանսեր ունի այս խաղում: Բունդեսթիմի գործակիցը հավասար է 2,85-ի: Մասնագետների մեծամասն ությունը մտածում է, որ այս խաղի հիմնական ժամանակում կարող է արձանագրվել ոչ-ոքի արդյունք, որի համար սահմանված գործակիցը հավասար է 2,93-ի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիմերը կարող են խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, կամ 11-մետրանոց հարվածաշարի`սահմանված են գործակցիներ նաև խաղի ամբողջական ելքի համար: Այստեղ կրկին առավելությունը Ֆրանսիայի ընտրանուն է տրվում, որի համար գործակիցը հավասար է 1,85-ի: Գերմանիայի հնարավորության միջինացված գործակիցը 1,91 է: Այս խաղում գոլի հեղինակ դառնալու ամենամեծ շանսը տրվում է 2 ֆուտբոլիստների: Օլիվյե Ժիրու ի և Թոմաս Մյուլլերի հնարավորությունը գնահատվում է միևնույն՝ 2,48 գործակցով: Ֆրանսիայի հավաքականի առաջատարներից Անտուան Գրիզմանի համար, որքան էլ տարօրինակ է, ավելի բարձր գործակից է սահմանված` 2,71: Այս ցուցակում տեղ են գտել նաև Դիմիտրի Պայետը և Լուկաս Պոդոլսիկին: Վերջիններիս շանսերը, միջինացված ցուցանիշով հավասար են համապատասխանաբար` 2,92 և 2,81-ի: Լուկաս Պոդոլսկին այս առաջնությունում դեռ ոչ մի գոլի հեղինակ չի դարձել:
Գերմանիա-Ֆրանսիա հանդիպումը տեղի է կունենա Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում: Այն կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: