Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել պատժամիջոցներ կիրառել Իսպանիայի և Պորտուգալիայի նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տվել պատժամիջոցներ կիրառել Իսպանիայի և Պորտուգալիայի նկատմամբ 2014 և 2015 թվականների պետական բյուջեի սահմանաչափը խախտելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եվրահանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Իսպանիան և Պորտուգալիան անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկել բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար:
Երկրների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառումը պայմանավորված է պետական բյուջեի դեֆիցիտի թույլատրելի մակարդակի կայունության և աճի պահանջները չկատարելու հանգամանքով, որը ԵՄ ստանդարտների համաձայն, չպետք է գերազանցի համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



