Շվայնշտայգեր. «Ման. Յունայթեդը» պատրաստ է հասնել «Բարսելոնայի», «Բավարիայի» և «Ռեալի» մակարդակին
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Բաստիան Շվայնշտայգերը համոզված է, որ անգլիական թիմն իրեն ավելի ուժեղ է դարձնելու:
-Համոզված եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու փորձն ինձ ավելի ուժեղ կդարձնի: Դա օգտակար կլինի ինչպես ինձ համար, այնպես էլ Գերմանիայի հավաքականի: Կարծում եմ՝ պատրաստ եմ իմ կարիերայում նոր քայլ կատարել, ինչպես արել եմ, երբ Լուի վան Գալը գլխավորում էր «Բավարիան»:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հասնել «Բարսելոնայի», «Բավարիայի» և «Ռեալի» մակարդակին: Դրա համար ինքս կանեմ այն ամենը, ինչն իմ հնարավորությունների սահմանում է: Միայն համոզված չեմ, որ իմ պայմանագրի երեք մրցաշրջանում էլ մենք կդառնանք Անգլիայի չեմպիոն, դա շատ բարդ մրցաշար է,-ասել է Շվայնշտայգերը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



