«Փյունիկը» հաղթեց «Եվրոպային», սակայն հաջորդ փուլ չանցավ
СПОРТԱյսօր Հանրապետական մարզադաշտում կայացավ Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղը՝ «Փյունիկի» եւ ջիբրալթարյան «Եվրոպայի» մասնակցությամբ:
Հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» 2-1 հաշվով հաղթանակով, սակայն քանի որ նախորդ խաղի հետ ընդհանուր հաշիվը կազմեց 2-3, հաջորդ փուլ անցավ «Եվրոպան»:
Խաղի 10-րդ րոպեին «Փյունիկի» դարպասը գրավեց հակառակորդ թիմի խաղացող Խոսե Միգել Գոնսալեսը, սակայն, շատ չանցած, 25-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ալիկ Առաքելյանը: Արդեն 56-րդ րոպեին «Փյունիկն» իր երկրորդ գոլն ուղարկեց ջիբրալթարյան թիմի դարպաս՝ հաշիվը դարձնելով 2-1: Գոլի հեղինակն էր Ռոբերտ Մինասյանը: Գրեթե միաժամանակ Գյումրիում ընթանում էր նաեւ «Շիրակ»-«Դիլա» խաղը, որն ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ «Շիրակի»:
Առաջին գոլը երկրորդ խաղակեսի 84-րդ րոպեին վրացական թիմի դարպաս էր ուղարկել Վահան Բիչախչյանը: Այնուհետեւ 11-մետրանոց հարվածաշարով հակառակորդի դարպասն ընդունեց եւս երեք գոլ, իսկ «Շիրակը»՝ մեկ գոլ: Արդյունքում վրացիները պարտվեցին, իսկ «Շիրակը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց եւ 2-րդ փուլի ուղեգիր նվաճեց:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով զիջել էր Ջիբրալթարի չեմպիոն «Եվրոպային»: Առաջին խաղում պարտություն էր կրել նաեւ «Շիրակը», ով 0-1 հաշվով պարտվել էր վրացական «Դիլային»:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան