«Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մղում են մարտավարական պայքար
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» անխուսափելի է, սակայն ակումբներն այժմ մղում են մարտավարական պաքար եւ տրանսֆերը կիրագործվի վերջին պահին, հաղորդում է Sky Sports-ը։
Ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 1-ին։
Արքայական ակումբը փորձում է նվազեցնել գումարը։ Դե Խեայի գալուց հետո «Ռեալը» ստիպված կլինի հրաժարվել Կեյլոր Նավասից, որը չի ցանկանա ամբողջ մրցաշրջանն անցկացնել պահեստայինների նստարանին։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի առաջին հանդիպումներում Դե Խեան չի հայտավորվում «Մանչեսթեր Յունայթեդում»։ Անգլիական թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ Դե Խեան մտածում է միայն «Ռեալ» տեղափոխվելու մասին եւ չի կարող կենտրոնանալ խաղի վրա։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



