Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին
ОБЩЕСТВОՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հուլիսի 8-ին Սուրբ Աստվածածին վանքի վեհարանի դահլիճում ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շիրակի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին ու մասնավորապես Լիբանանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Սփյուռքը կարևոր դերակատարություն պետք է ունենա Հայաստանի տնտեսությունը զարգացնելու գործում, ուստի և անհրաժեշտ է, որ սփյուռքահայ և օտարերկրյա գործարարները ներդրումներ կատարեն Հայաստանում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



