Անցնող շաբաթ բանկերի կողմից գնվել է 46.9 և վաճառվել 53.8 միլիոն դոլար
ЭКОНОМИКАԱրտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 46 միլիոն 975 հազար 206 դոլար 476,05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 53 միլիոն 868 հազար 960 ԱՄՆ դոլար 477,58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնո ւթյան հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5 միլիոն 450 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 477,44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 միլիոն 715 հազար 237 եվրո 526,99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9 միլիոն 101 հազար 715 եվրո 531,30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 միլիարդ 131 միլիոն 552 հազար 724 ՌԴ ռուբլի 7,39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 376 միլիոն 604 հազար 658 ՌԴ ռուբլի 7,48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է56.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 119.4 մլն ԱՄՆ դոլար: