«ՀԺ». ՌԴ տնտեսությունը կրկին գահավիժում է. ՀԿ-ում կարող է սկսվել ճգնաժամի երկրորդ ալիքը
ЭКОНОМИКА«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նավթի համաշխարհային գները կրկին սկսել են նվազել, եւ դրան զուգահեռ՝ կրկին նկատվում են ռուսական ռուբլու արժեզրկման միտումներ: Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ վերլուծաբանների սպասումները կրկին հոռետեսության տիրույթում են: Այս իրավիճակը մեծ ազդեցություն ունի ՀՀ սոցիալ տնտեսական կյանքի վրա: Դեռ անցած տարվա ամռանը ՌԴ տնտեսությունում սկսված գահավիժումը դադարեց մարտ ամսին, եւ այս ընթացքում որոշակի լավատեսական սպասումներ ձեւավորվեցին:
Սպասվում էր, որ ՌԴ-ից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կսկսեն թեկուզ դանդաղ, բայց աճել: Սակայն հաշված օրերի ընթացքում ռուսական ոուբլին արժեզրկվեց մոտ երկու տոկոսով, ինչը նավթի գրեթե նույն տեմպով էժանացման արդյունք էր: Եթե այս միտումները շարունակվեն, մեր տնտեսությունը դրա բացասական ազդեցությունից խուսափել չի կարող: Կսկսվի ճգնաժամի երկրորդ ալիքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում