Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դավիթ Լոքյանը մասնակցել է Զառիթափի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացմանը

ОБЩЕСТВО

ՀՀտարածքային կառավարման ևզարգացման նախարար Դավիթ Լոքյանըհուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի և Արարատի մարզեր: Վայոց ձորի մարզում նախարարը Զառիթափի համայնքապետարանում մասնակցել է Զառիթափի Քաղաքացիների սպասարկ ման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը  ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ինչպես նաև քաղաքացիաան հասարակության ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Դավիթ Լոքյանն իր ողջույնի խոսքում կարևորել է գրասենյակի հիմնումը, նշելով, որ այն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով փոխգործակցության հնարավորություն կստեղծի խոշորացման արդյունքում միավորված  համայնքների միջև: Գրասենյակը թույլ կտա վարչական ծառայություններ մատուցել բնակիչներին  անմիջապես  իրենց բնակավայրերում (այդ թվում՝ առցանց),  և  միավորված համայնքների բնակիչները ստիպված չեն լինի ծառայություննե ստանալու համար հասնել համայնքային կենտրոն: «Շուտով կառավարությունը կընդունի  Հայաստանի   տարածքների զարգացման ռազմավարությունը,որով նախատեսվում է  տարածքներում լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել: Մենք կփորձենք ոչ միայն  լուծել ենթակառուցվածքային խնդիրներ, այլև կապահովենք մասնավոր բիզնեսի մուտքը տարածքներ՝աշխուժացնելով տնտեսական գործոնը»,- նշել է նախարարը՝  շնորհակալություն հայտնլով  ծրագրին աջակից դոնոր կազմակերպություններին:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր ելույթում գրաասենյակի հիմնումը տարբեր կառույցների համագործակցության լավագույն օրինակ է համարել: Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, դեսպանը նշել է, որ այդ ծրագրով համայնքների համար լավագույն հնարավորությունները կստեղծվեն:

Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: 2015թ-ից ի վեր ծրագրի շրջանակում հիմնվել է ևս չորս ՔՍԳ ինուհայրում, Թումանյանում, Աբովյանում և Արտաշատում:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակները  թույլ են  տալիս  «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման Տեղեկատվական Համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որի միջոցով հնարավոր է մատուցել առցանց ծառայություններ բնակիչներին, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առանց դիմել համապատասխան մասնագետներին: ՀԿՏՀ-ն տրամադրում է կարևոր տեղեկատվություն համայնքի վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր է դարձնում քաղաքացիների առցանց ներգրավումը համայնքային մակարդակով որոշումների կայացմանը:

Այնուհետև Դավիթ Լոքյանը Զառիթափում տարածաշրջանի համայնքապետերի հետ քննարկում է ունեցել համայնքների խոշորացման, ինչպես նաև այս տարածաշրջանում ներդրումային հնարավոր ծրագրերի շուրջ, պատասխանել համայնքապետերին հուզող հարցերին: Համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է Զառիթափ համայնքը միացնել հարևան 8 համայնքների (Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս) հետ՝ Զառիթափ կենտրոնով:

Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Զառիթափի մանկապարտեզ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Շենքը վերանորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ. համայնքը կունենա բարեկարգ մանկապարտեզ՝ շուրջ 55 երեխա ընդունելու հնարավորությամբ:

Զառիթափից Տարածքային կառավարման և զարգացման նախարարը մեկնել է Արարատի մարզի Ուրցաձոր համայնք, այցելել համայնքային կենտրոն, ծանոթացել շենքային պայմաններին: Այստեղ է կենտրոնացած համայնքապետերանը, համայնքի մշակութային կենտրոնը, որտեղ գործում է 9 խմբակ, ինչպես նաև Քաղաքացիների սպասարկման գրասենյակը: Նախարարը շրջել է կենտրոնում, որից հետո համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքային խնդիրներին և  համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%