20 հետաքրքիր փաստ հանրահայտ ֆիլմերի մասին` լուսանկարներով
ЛАЙФՆերկայացնում ենք 20 հետաքրքիր փաստ բոլորին քաջածանոթ և սիրված ֆիլմերի մասին:
Ինչու է Քվենտին Տարանտինոն հրաժարվել ֆիլմի ռեժիսուրայից, ինչ սխալ են թույլ տվել Տիտանիկի նկարահանման ժամանակ, Ջիմ Քերրիի ‘’Դիմակի’’ դեղին կոստյումի ստեղծման պատմությունը, ‘’Մատրիցայի’’ հերոսների ակնոցների մասին և այլ հետաքրքիր փաստեր կիմանաք` ընթերցելով նյութը:
"Lost in Translation" «Трудности перевода» Սկարլետ Յոհանսոնի և Բիլ Մյուրեյի` ֆիլմի ավարտի համբյուրը սցենարում չկար. դա իմպրովիզ էր:

"Pretty Woman" «Красотка» Րիչարդ Գիրը ֆիլմում ինքն է դաշնամուր նվագում: Ավելին`նա ինքն է հորինել այդ հատվածը;

«Կլեոպատրա» Էլիզաբեթ Թեյլորի գայթակղիչ հայացքը բացատրվում է ոչ միայն բնական գրավչությամբ, այլև հազվադեպ հանդիպող գենային մուտացիայի առկայությամբ. դերասանուհին ուներ թարթիչների երկու շարք:

"From Dusk Till Dawn" «От заката до рассвета» Ի սկզբանե Կվենտին Տարանտինոն պետք է լիներ ֆիլմի ռեժիսորը, սակայն նա որոշեց կենտրոնանալ ֆիլմի սցենարի և իր դերասանական աշխատանքի վրա:

«Տիտանիկ» Ջեյմս Քեմերոնը գիտակցաբար է գնացել պատմական աղավաղման փրկարարակ նավակներում նկարահանվող դրվագում: 1912 թ-ի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը մութ էր` առանց լուսնի: Քանզի աստղերը չափազանց քիչ լույս էին տալիս, ռեժիսորը պետք է ինչ-որ կերպ լուսավորեր դեկորացիաները: Այդ պատճառով նա սպաներին տվեց էլեկտրական լուսամփոփներ:

«Դիմակ» Ֆիլմում Ջիմ Քերիի մարմնավորած հերոսի դեղին հագուստի գույնը ընտրված էր դերասանի խնդրանքով: Նա դա արել էր ի հարգանք մորը, ով իր համար կարել էր նմանատիպը առաջին կինոփորձարկման համար:

"The Shining" «Сияние» Նկարահանումների ընթացքում գնդակը, որը խփվում էր պատին, պետք է պետք է հպվեր կամերայի լինզային: Ցանկալի արդյունքին հասնելու համար պահանջվեց մի քանի օր:

«Մարտական ակումբ» Ֆիլմի դրվագներից մեկում, երբ Մարտական ակումբի անդամներից մեկը ջրում էր քահանային, կամերան ինչ-որ պահի շարժվում էր: Դա կատարվեց այն պատճառով, որ օպերատորը չկարողացավ զսպել ծիծաղը:

«Լեոն» Ֆիլմի ընթացքում, երբ Սթենսֆիլդը հարցաքննում է Մատիլդայի հորը, Սթենսֆիլդը պետք է հոտոտի նրան և շատ մոտ գա: Ի դեպ` Մատիլդայի հայրը այդ մասին չգիտեր և նրա անհարմարությունը այդ պահին իրական էր:

«Ջազում միայն աղջիկներն են» Ֆիլմը ի սկզբանե պետք է գունավոր լիներ, սակայն դերասանների դիմահարդարման ցայտուն լինելու պատճառով այն որոշեցին սև-սպիտակ նկարահանել:

"Limitless" «Области тьмы» Ֆիլմում գլխավոր դերը պետք է նկարահանվեր Շայա Լաբաֆը, բայց դերասանը, ավտովթարում ձեռքը վնասելուց հետո, ստիպված հրաժարվեց դերից:

«Հարի Փոթեր» Ֆիլմի նկարահանումներից առաջ ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը խմդրեց դերասաններին, ովքեր մարմնավորում էին գլխավոր հերոսներին, գրել ինքնակենսագրական` իրենց հերոսների անունից: Ռոն Ուիզլիի դերակատարը հրաժարվեց անել դա, բացատրելով, որ Ռոնը երբեք դա չէր անի: Ռեժիսորն ասաց, որ Գրինտը լավ է հասկանում իր հերոսին:

"Rain Man" «Человек дождя» Խաղատանը նկարահանումների ընդմիջումներում Դասթին Հոֆմանը իրականում խաղում էր ազարտ խաղեր:

«Մատրիցա» Ֆիլմի գլխավոր դերասանների ակնոցները մեծ սիրով տրամադրել է Blinde ապրանքանիշը: Զարմանալի է, որ տենդերում պարտվել էին ոլորտի այնպիսի հսկաներ, ինչպիսին են Ray-Ban-ը և Arnette-ն:

«Մայրամուտից լուսաբաց» Ֆիլմի ստեղծողները միտումնավոր են ներկել վամպիրների արյունը կանաչ գույնով, որպեսզի չարժանանան ռեյտինգների հսկողության կողմից քննադատության չարժանանան:

"A Clockwork Orange" «Заводной апельсин» Սթենլի Կուկրիկը, ֆիլմի բարդ թարգմանության պատճառով, պատվիրել է Ռուսաստանում ֆիլմը ցուցադրել միայն սուբտիտրերով:

"The Curious Case of Benjamin Button" «Загадочная история Бенджамина Баттона» Ֆիլմի իրադարձությունները ծավալվում էր պատերազմական Մուրմանսկում: Քանզի Մուրմանսկը պատերազմից հետո չի վերականգնվել, նկարահանումները տեղի էին ունենում առանց հավելյալ լուսավորության և դեկորացիաների:

«Սպանել Բիլլին» Կվենտին Տարանտինոն, ֆիլմը նկարելու ընթացքում, արգելել է օգտագործել համակարգչային գրաֆիկա:

"Pussy Wagon" Իրականում այս մեքենան Կվենտին Տարանտինոյինն է:

«Չարլին և շոկոլադի գործարանը» Հնդկական արքայազնով դրվագը ֆիլմում օգտագործվել էր հենց Բյորտոնի խնդրանքով, ով Բոլիվուդի մեծ սիրահար է:




