Ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Անթալիայում
ЛАЙФՌուսաստանից զբոսաշրջիկների տեղափոխող առաջին օդանավը վայրէջք է կատարել թուրքական Անթալիա քաղաքում: Ռուսական «Россия» ավիաընկերության օդանավն ուղիղ չվերթող թուրքական հանգստավայր է տեղափոխել 189 զբոսաշրջիկի, ովքեր վերջին 8 ամսվա ընթացքում առաջին մեծաքանակ ռուսաստանցի հանգստացողներն են Թուրքիայում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Չվերթի ժամանումը մեծ ուշադրության է արժանացել թուրքական լրատվամիջոցների շրջանում: Որոշ հեռուստաընկերություններ ուղիղ միացումներ են արել օդանավակայանից, իսկ զբոսաշրջիկներին թուրքական օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով: Անձնագրային ստուգման բաժնի մոտ օդանավակայանի ադմինիստրացիան ռուսաստանցի զբոսաշրջիկներին նաև կոկտեյլներ է առաջարկել:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



