Իսպանիայում ցլավազքի ժամանակ 14 զբոսաշրջիկ վնասվածք է ստացել
СПОРТԻսպանական Պամպլոնա քաղաքում 14 զբոսաշրջիկ վնասվածք է ստացել ամենամյա Սան-Ֆերմին փառատոնի շրջանակում անցկացվող ցլավազքի ժամանակ: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Մասնավորապես 7 հոգի վիրավորում են ստացել ցլերի եղջյուրներից: 33-ամյա ճապոնացին հարված է ստացել կրծքին: Նրա վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության: 11 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից 5-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: Զբոսաշրջիկների մեջ կան իտալացիներ, ֆրանսիացիներ եւ այլն: Տոնակատարությունները մեկնարկել են հուլիսի 6-ին: Միջոցառումներին, որոնց մեջ հատկապես առանձանում է ցլավազքը, մասնակցում են միլիոնավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից:
2015 թվականին իսպանական տարբեր քաղաքներում վազքի ժամանակ 12 մարդ է զոհվել: 2000 թվականից ի վեր զոհերի թիվը կազմում է 74: