Անկարան հույս ունի շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ «Թուրքական հոսք»-ի հարցի շուրջ
МЕЖДУНАРОДНОЕՊաշտոնական Անկարան լիահույս է, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ կշարունակվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«Մենք այդ նախագծի հետ կապված որևէ խնդիր չունենք: Հակամարտության ընթացքը որևէ կերպ չի անդրադարձել «Թուրքական հոսք»-ին: Միանշանակ է, որ այդ հարցով բանակցությունները կշարունակվեն, կխոսենք: Շուտով էներգետիկայի նախարարները ևս բանակցություններ կիրականացնեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զեյբեքչին` ամփոփելով ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևի հետ ունեցած հանդիպման արդյունքները: Բանակցությունները տեղի են ունեցել G-20 երկրների առևտրի նախարարների հանդիպման շրջանակում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



