Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կոսմետիկ միջոցների ամենավնասակար բաղադրիչները

ЛАЙФ

Պարաբենները հաճախակի օգտագործվող այն կոնսերվանտներն են, որոնք նախատեսված են դադարեցնել սնկերի եւ բակտերիաների աճը: Այս նյութերն արդեն բավական երկար ժամանակ հանդիսանում են շատ կոսմետիկ արտադրանքների բաղադրիչ՝ կարծես թե ապացուցելով իրենց անվտանգությունը: Սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ պարաբենները կարող են ոչնչացնել հորմոնները, իսկ դա իր հերթին դեպի կրծքի քաղցկեղ եւ սրտի խնդիրներ տանող ուղիղ ճանապարհն է: Իսկապես, կան գիտական ուսումնասիրություններ, որոնք հայտնաբերել են պարաբենների առկայությունը կրծքի ուռուցքների մեջ: Այլ տվյալներ ցույց են տվել, որ պարաբենները կարող են ազդել էստրոգենների վրա, որն էլ նպաստում է քաղցկեղի առաջացմանը: Եղել են ուսումնասիրություններ, որոնք հաստատել են նաեւ մեթիլպարաբենի պատճառով մաշկի արագ ծերացումը:

Ֆորմալին եւ դիազոդինիլ. սրանց հաճախ կոչում են ֆորմալդեհիդի դոնորներ: Բանն այն է, որ քիմիական ռեակցիայի ընթացքում հենց այս նյութերն են տալիս ֆորմալդեհիդի իոններ: Այսօր այս բաղադրիչը բավականին սարսափելի համբավ ունի, քանզի առաջացնում է մաշկի գրգռում, գեների մուտացիա, քաղցկեղ: Բայց պետք է տարբերակել ֆորմալդեհիդի դոնորները հենց իրենից: Դրանց քանակը կոսմետիկ միջոցների մեջ կարգավորված է ապահովելու անվտանգ օգտագործումը, նույնիսկ նրանց համար, ովքեր ունեն շատ զգայուն մաշկ: Սակայն ալերգիկ հակվածություն ունեցողների մոտ այն ամեն դեպքում կարող է հանգեցնել դերմատիտի` մաշկաբորբի զարգացման:

Տրիկլոզանը հայտնի դարձավ գովազդատուների շնորհիվ, ովքեր «լուսավորեցին» այն հակաբակտերիալ օճառի գովազդում: Հիմա բոլորն էլ գիտեն, որ նման հակաբակտերիալ նյութ պարունակվում է սովորական եւ հեղուկ օճառներում, դեզոդորանտներում եւ ատամի մածուկներում: Սակայն հայտնվեցին որոշ պնդումներ այն մասին, որ տրիկլոզանը բավական թունավոր նյութ է եւ հորմոնալ համակարգի վրա որոշակի ազդեցություն է թողնում, նաեւ հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների եւ նորածինների շեղումների առաջացմանը, վնասում է երիկամները, փայծաղը եւ այլն: Այս թեմայի շուրջ իրականացվեցին մի շարք անկախ ուսումնասիրություններ, որոնք հստակ եզրակացության չեկան: Այսօր տրիկլոզանի մասին տեղեկատվության մեջ ասվում է, որ չկա գիտական հիմք` այս նյութը պարունակող արտադրանքն օգտագործելու առաջարկությունները չեղյալ հայտարարելու համար: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ տրիկլոզանը քլորացված ջրի հետ ռեակցիաների արդյունքում կարող է տալ ածանցյալներ, որոնք ի վերջո փոխակերպվում են դիօքսինների: Չնայած դրանց քանակը փոքր է, սակայն գիտական աշխարհում այն մտահոգությունների առիթ է հանդիսանում: Քանի որ որոշ դիօքսիններ չափազանց թունավոր են եւ բացասական հետեւանք կարող են ունենալ մարդու էնդոկրին համակարգի վրա:

Նատրիումի լաուրիլսուլֆատը գրեթե բոլոր մաքրող նյութերի առանցքային տարրն է: Պարունակվում է շամպունների, լոգանքի գելերի եւ նույնիսկ ատամի մածուկի մեջ: Այն կոսմետիկ արդյունաբերության «ամենակասկածելի» նյութերից մեկն է: Ինտերնետում հեշտությամբ կարելի է գտնել տեղեկատվություն այս նյութի վտանգավորության մասին, ընդհուպ այն կարող է նպաստել մազերի կորստին, առաջացնել քաղցկեղ եւ այլն: Իսկ գիտությունը զգուշորեն կարծում է, որ նատրիումի լաուրիլսուլֆատը կարող է իրականում հանգեցնել մաշկի գրգռման: Իրականացված մանրամասն ուսումնասիրություններից պարզվել է, որ այս արտաքուստ ակտիվ նյութը կենդանիների եւ որոշ մարդկանց մոտ ի վերջո հանգեցնում է աչքի գրգռման:

Դիէթանոլամինը դասվում է որպես երկրորդային արտաքուստ ակտիվ նյութ: Այն ավելացվում է կոսմետիկ արտադրանքի մեջ՝ փրփուրներ ստանալու համար: 1998 թվականին ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ դիէթանոլամինի եւ նրա ածանցյալների առկայությունը լաբորատոր կենդանիների մաշկի վրա քաղցկեղի պատճառ են դարձել: Սակայն, ըստ էության, այս նյութի մասնակցությամբ «քաղցկեղածին տենդը» ոչ մի լուրջ գիտական հիմնավորում չունի:

Վազելինն ավանդաբար գտնվում է կարգավորող մարմինների ուշադրության կենտրոնում, քանի որ այն բաղկացած է հանքային յուղերի եւ պինդ պարաֆինային ածխաջրածինների խառնուրդից: Մամուլում հնչում են մեղադրանքներ, որ վազելինը եւս առաջացնում է քաղցկեղ: Պատահական չէ, որ ԵՄ-ում այս բաղադրիչը սովորաբար արգելվում է, բայց ոչ կոսմետիկայում: Սակայն FDA-ն կարծում է, որ այս բաղադրիչն անվտանգ է:

Հանքային յուղը վատ համբավ ունի օրգանիկ արտադրողների շրջանում: Պատճառը դրա քաղցկեղածիններով աղտոտված լինելն է, որը չորացնում է մաշկը, նպաստում վերջինիս շուտ ծերացմանը` վիտամինազրկելով այն: Սակայն գիտական հոդվածներն այս բոլոր մեղադրանքները հերքում են:

Պրոպիլենգլիկոլը հայտնի խոնավեցնող է: Մտավախության պատճառն այն տեղեկատվությունն է, որ պրոպիլենգլիկոլը թափանցում է մաշկի սպիտակուցների մեջ եւ ոչնչացնում դրանք: Սակայն FDA-ն այս նյութին տվել է Gras կարգավիճակ, ինչը նշանակում է, որ այն անվտանգ է, նույնիսկ որպես սնունդ:

Բուրավետիչներն ավելացվում են կոսմետիկայի մեջ, որպեսզի ավելի լավ բուրեն եւ հետեւաբար լավ վաճառվեն: Բուրավետիչներն ասոցացվում են ալերգիկ ռեակցիաների հետ. գլխացավի, մաշկի ցանի, հազի եւ գրգռման պատճառ են դառնում: Ենթադրվում է, որ այդ անուշաբույր նյութերն ազդում են նյարդային համակարգի վրա՝ պատճառելով ընկճախտ: Գիտական հետազոտությունները հաստատել են անուշաբույր նյութերի ալերգիկ լինելը:

Գունանյութերի արհեստական ծագումը ենթադրում է դրանց քաղցկեղածին լինելը: Գիտությունը պատասխանում է, որ գունանյութերը կոսմետիկ բոլոր բաղադրիչների մեջ ամենախիստ վերահսկվողներն են:

Պոլիէթիլեն գլիկոլը, ինչպես եւ հանքային յուղը, ստացվում է նավթից, ուստի եւ նրա քաղցկեղածին լինելը եւս շահարկումների առիթ է դարձել: Սակայն գիտնականները, քննելով բոլոր մատչելի տեղեկություններն այս նյութի վերաբերյալ, հստակ եզրակացրել են, որ դրա անվտանգության շուրջ մտահոգություններ չպետք է լինեն:

Տալկի վերաբերյալ հիմնական բողոքի պատճառը ձվարանների քաղցկեղի հետ հնարավոր կապն է: Սակայն առավել մանրամասն ուսումնասիրություններից պարզվել է, որ տալկն անվտանգ է, իսկ FDA-ի կողմից այն ստացել է Gras կարգավիճակ:

«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции