Ռոնալդուն հավատում է իր թիմի հաղթանակին Եվրո-2016-ի եզրափակիչ խաղում
СПОРТՊորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հավատում է իր թիմի հաղթանակին Եվրո-2016-ի եզրափակիչ խաղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պորտուգալացի հարձակվողը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին, որում խոսել է եզրափակիչ խաղում իր թիմի հնարավ որությունների մասին:
«Այս հաղթանակը շատ բան կնշանակեր ինձ համար: Միշտ երազել եմ տիտղոս նվաճել ազգային հավաքականի հետ: Ակումբային մակարդակում ունեմ բոլոր տիտղոսները: Մեծ նվաճում կլիներ ինձ համար տիտղոս նվաճել ազգային թիմի հետ: Վստահ եմ, որ դա հնարավոր է: Այդպես են կարծում նաև իմ թիմակիցները և բոլորը Պորտուգալիայում: Պետք է դրական տրամադրվենք, քանի որ կարծում եմ՝ Պորտուգալիան Փարիզում կնվաճի իր առաջին տիտղոսը»,- ասել է Ռոնալդուն:
Եվրո-2016-ի Պորտուգալիա - Ֆրանսիա եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին