Քուրդ զինյալները թուրքական Մարդինում հարձակվել են ժանդարմերիայի վրա
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Մարդին նահանգի Ջևիզլի գյուղում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները պայթուցիկով բեռնավորված մեքենայով հարձակում են իրականացրել ժանդարմերիայի բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մեքենայի պայթյունի, ինչպես նաև դրան հաջորդած փոխհրաձգության հետևանքով 6 զինվոր վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ բրիտանական Reuters գործակալության տվյալներով` վիրավորվել է 11 զինվոր:
Տարածաշրջանում լայնածավալ գործողություններ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:
1
Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»
2
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
3
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»
4
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание
5
Разве дворовая команда сможет победить профессионалов. Аршак Карапетян



