Թուրքիան ցանկանում է վերսկսել բանակցությունները ՌԴ հետ ազատ առևտրի գոտու շուրջ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում է վերսկսել բանակցությունները ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«Վեց ամիս առաջ մենք շատ դրական կետի վրա էինք: Մենք սկսել էինք բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Դա շատ բան է նշանակում: Այժմ մենք կշարունակենք նույն կետից, որտեղ կանգ ենք առել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զեյբեքչին' ամփոփելով ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևի հետ ունեցած հանդիպման արդյունքները: Բանակցությունները տեղի են ունեցել G-20 երկրների առևտրի նախարարների հանդիպման շրջանակում:
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
3
В приграничных сёлах Армении закрывают школы
4
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



