Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 զինծառայող է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Հաքքարի նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել է չորս թուրք զինծառայող, ևս մեկը վիրավոր է:Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, պայթուցիկ սարքը տեղադրել են երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:«Հաքքարի նահանգի Շեմդիլլի շրջանում՝ մայրուղու վրա, զինծառայողներ տեղափոխող զրահապատ մեքենայի ճանապարհին ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթեցվել: Մեր ընկերներից 4-ը զոհվել են, մեկը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց»,-հայտնել են թուրքական ռազմական գերատեսչությունից:Շաբաթ առնվազն երկու մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել էին, երբ քուրդ զինյալներն ավտոմեքենա էին պայթեցրել Մարդինում՝ ռազմական օբյեկտի անցակետի մոտ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



