Ֆրանսիական L'Equipe թերթը Եվրո-2016-ի եզրափակիչի օրը լույս է տեսել նաեւ պորտուգալերեն
СПОРТՖրանսիական հեղինակավորL'Equipe թերթը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի օրը լույս է տեսել 2 լեզվով՝ ֆրանսերեն ու պորտուգալերեն:
Դա արվել է Եվրո-2016-ի համար Ֆրանսիա ժամանած Պորտուգալիայի հավաքականի բազմաթիվ երկրպագուների համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի հավաքականների միջեւ նախորդ 10 դիմակայություններում հաղթել են ֆրանսիացիները: Պորտուգալացիները նախորդ անգամ Ֆրանսիային հաղթել են 41 տարի առաջ՝ 1975-ի ապրիլի 25-ին կայացած ընկերական խաղում (2:0):


1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



