Մարկա. Բարսելոնան տրանսֆերի է հանել Թուրանին
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը, ամենայն հավանականությամբ, կլքի թիմը: «Կապտանռնագույնները» 29-ամյա ֆուտբոլիստին տրանսֆերի են հանել,- գրում է «Մարկան»:
«Բարսելոնան» պատրաստ է կիսապաշտպանից բաժանվել Ատլետիկոյին» վճարված գումարի 2/3 մասը ստանալու դեպքում: Մեկ տարի առաջ կատալոնացիները վճարել էին 34 միլիոն եվրո, իսկ ևս 7 միլիոնը նախատեսված էին հնարավոր բոնուսների տեսքով:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնների» կազմում Թուրանը սկսեց խաղալ միայն հունվարից, երբ ակումբն իրավունք ստացավ հայտավորել նորեկներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան», «Արսենալը» և «Ֆեներբախչեն»:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



