ԻՊ զինյալները նավթահորեր են հրկիզել՝ իրաքյան բանակի առաջխաղացումը կանխելու համար
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նավթահորեր է հրկիզել՝ Մոսուլից հարավ ընկած Ալ-Քայարա բնակավայր իրաքյան բանակի առաջխաղացումը կասեցնելու համար. հաղորդում է gazeta.ru-ն:
Sky News Arabia հեռուստաընկերության տվյալներով՝ ահաբեկիչներն ականապատել են բոլոր ճանապարհները, որոնք տանում են դեպի բնակավայր:
Այդ կերպ ահաբեկիչները փորձում են կասեցնել իրաքցի զինվորականներին, որոնք Մոսուլի մատույցներում աստիճանաբար ոչնչացնում են ԻՊ-ի ահաբեկիչներին:
Ավելի վաղ ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների շրջանակներում Իրաքի բանակն ազատագրել էր Ալ-Քայարայի ռազմաօդային բազան:
Մոսուլի ազատագրումն այս պահին Իրաքի զինվորականների հիմնական թիրախն է: 2014 թվականի հունիսից ԻՊ-ը վերահսկում է քաղաքը, իսկ զինյալներն այն համարում են Իրաքում իրենց մայրաքաղաքը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



