Բեռլինում ձախ արմատականների ակցիայի ժամանակ 123 ոստիկան է տուժել
МЕЖДУНАРОДНОЕԲեռլինում լքված տունն ազատելու դեմ ակցիային, որը ներկայում զբաղեցրել են ձախ արմատականները, շուրջ 3500 մարդ է մասնակցել: Ֆրիդրիխսհայնե շրջանում անցկացված ցույցերը վերածվել են անկարգությունների, ինչի հետեւանքով 86 ցուցարար է ձերբակալվել, երեքի դեմ գործ է հարուցվել՝ հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է DW-ն:
Անկարգությունների ընթացքում 123 ոստիկան է տուժել: Ակցիայի առիթը, որն արդեն ամենաագրեսիվն են որակել վերջին հինգ տարվա ընթացքում, Rigaer Straße 94 հասցեում գտնվող լքված շենքն ազատելու պահանջն է. ձախ արմատականներն այն զբաղեցրել են ապօրինաբար:
Ոստիկանության տվյալներով, ցուցարարներից ոմանք իրավապահների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել, ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



