Եվրո-2016-ի եզրափակչի ամենաթանկարժեք տոմսի արժեքը հասել է 1900 եվրոյի
СПОРТԹեև պաշտոնական տվյալներով Ֆրանսիայում անցկացվող Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության տոմսի արժեքը չի գերազանցում 895 եվրոն, «սև շուկայում» այն կարելի է ձեռք բերել 1900 եվրոյով:
Այս մասին հայտնում է DW.com-ը` նշելով, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) կոչ է արել երկրպագուներին զերծ մնալ վերավաճառողներից տոմսեր գնելուց` կեղծիքներից խուսափելու համար:
Ինչպես հայտնի է դարձել` հուլիսի 10-ին բազմաթիվ ընկերություններ, որոնք չեն հանդիսանում Եվրո-2016-ի պաշտոնական հովանավորները, մրցաշարի բրենդն օգտագործում են կոմերցիոն նպատակներով: Այդ ընկերությունների թվում են Lidl և Lerclerc սուպերմարկետները, ինչպես նաև Charal սրճարանները:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվող լուրերի համաձայն` Եվրոպայի առաջնության եզրափակիչ «Ֆրանսիա-Պորտուգալիա» հանդիպման ժամանակ Փարիզում կարգուկանոնի պահմանմանը հետևելու է 3400 ոստիկան: Նրանցից 1300-ը հերթապահություն է անցկացնելու հենց «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, որտեղ անցկացվելու է ֆուտբոլային հանդիպումը: