«Բացթողումներ» խորհրդային ֆիլմերում, որոնք գրեթե աննկատ են մնացել (լուսանկարներ)
ЛАЙФTert.am-ը գրում է.
Ամենաքմահաճ հանդիսատեսը կարող է անհամապատասխանություններ գտնել ցանկացած ֆիլմում։ Սակայն կինեմատոգրաֆի գլուխգործոցները դրանից չեն դադարում պակաս սիրված լինել։
AdMe.ru-ն կարծում է, որ այդ՝ ժողովրդի կողմից սիրված խորհրդային ֆիլմերին կարելի է ներել ցանկացած բացթողում։
Միմինո
Տեսարաններից մեկում Միմինոն 2 տարբեր ուղղաթիռ ունի, տարբեր են նաև հետևի ֆոները։

Մեկ ակնթարթ անց աղջկա ձեռքում կուժից բացի հայտնվում է նաև կարմիր պայուսակ։

Ծառայողական սիրավեպ
Տեսարաններից մեկում հանկարծակի անհետանում է Լիա Ախեջակովայի հերոսուհու եղունգների լաքը։

Մոսկվան արցունքներին չի հավատում
Հրաշալի ֆիլմը ստեղծել են սուղ ժամանակներում։ Օրինակ՝ Կատյայի սիրեկանի տան պատից կախված գորգը «դառնում» է ծածկոց պիկնիկի ժամանակ։

Իրինա Մուրավյովայի հերոսուհին մոտենում է շենքին սպիտակ կոշիկներով, իսկ ներսում արդեն սև կոշիկներով է։

Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը
Նույն տեսարանի կադրերում փոխվում է ժամանակի մեքենայում հեղուկի գույնը և ակվարիումի պարունակությունը։

Ադամանդե ձեռքը
Ֆիլմում 2 էսկիմոն վերածվում է ափսեների մեջ դրված պաղպաղակի, իսկ 2 ծաղիկները՝ 3 ծաղկից կազմված փնջի։

Կովկասի գերուհին
Գերուհու ախորժակին կարելի է միայն նախանձել. երգի մի քանի րոպեների ընթացքում նա ուտում է սեղանի գրեթե ամբողջ պարունակությունը։




