Եգիպտոսի ԱԳ նախարարը ժամանել է Իսրայել` խաղաղության բանակցություններ վարելու
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ժամանել է Իսրայել` փորձելով վերականգնել հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն`սա Եգիպտոսի իշխանությունները ներկայացնող նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Իսրայել վերջին 10 տարվա ընթացքում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանն ընդառաջ Շուքրին լրագրողներին հայտնել է, որ Եգիպտոսը պատրաստ է աջակցել «երկու պետություն` երկու ժողովրդի համար» սկզբունքի իրագործմանը, որպեսզի վերջ դրվի իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:
Բենյամին Նեթանյահուն, իր հերթին, կոչ է արել պաղեստինցիներին վերադառնալ Իսրայելի հետ բանակցությունների սեղանին:
Աղբյուրը նշում է, որ հունիսին Շուքրին Ռամալլայում հանդիպում է ունեցել Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



