Պորտուգալիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)
СПОРТԵվրոպայի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մրցում էր Պորտուգալիայի հետ: Հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց:
Առաջին խաղակեսում ծավալվել էր գրեթե հավասար պայքար, սակայն տարածքային առավելությունը Դիդյե Դեշամի թիմի օգտին էր: Կիսապաշտպան Դիմիտրի Պայեի հետ բախման ժամանակ վնասվածք էր ստացել պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը փորձեց մի քանի անգամ շարունակել հանդիպումը, սակայն 25-րդ րոպեին փոփոխություն խնդրեց:
Երկրորդ խաղակեսում կրկին Ֆրանսիան ակտիվ էր գործում ու մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն հիանալի գործեց մրցակցի դարպասապահ Ռուի Պատրիսիուն: Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Անդրե-Պյեր Ժինյակը հիանալի հնարքով ձերբազատվեց Պեպեի հսկողությունից, սակայն նրա հարվածը դիպավ դարպասաձողին:
Մարկ Կլատենբուրգի ավելացված երկրորդ խաղակեսի մեկնարկում Էդերը հեռու տարածությունից կատարած արտակարգ հարվածով գրավել է Ուգո Լյորիսի դարպասը՝ չեմպիոնություն պարգևելով իր թիմին:
Թիմերը հանդես էին գալիս հետևյալ կազմերով.
Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերեյրո, Կրիշտիանու Ռոնալդու, Ժոաո Մարիու, Վիլյամ Կարվալյու, Ռենատու Սանչեշ, Նանի, Սեդրիկ, Ադրիեն Սիլվա:
Ֆրանսիա. Ուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Անտուան Գրիզման, Դիմիտրի Պայե, Օլիվյե Ժիրու, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Բակարի Սանյա, Լորան Կոսյելնի, Սամուել Ումտիտի:
Տեսանյութն՝ այստեղ