81-ամյա Սոֆի Լորենին Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОԻտալիայի ամենագեղեցիկ ու կոլորիտային քաղաքներից մեկն անցած հանգստյան օրերին քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսի հրավերով հյուրընկալել է 20-րդ դարի կինոլեգենդ Սոֆի Լորենին:
Ինչպես նշում է Tatler-ը, 81-ամյա իտալուհուն շնորհվել է Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում` ի նշան հռչակավոր դերասանուհու հանդեպ տածած մեծ հարգանքի, երախտագիտության, հիացմունքի և սիրո:
Պատվավոր քաղաքացու կոչման հետ մեկտեղ անկրկնելի Սոֆի Լորենը ստացել է նաև ալ կարմիր վարդերի փունջ և իրեն տեսնելու համար հավաքված հարյուրավոր նեապոլցիների ջերմ ժպիտներն ու ծափահարությւոնները:
Աղբյուրը մանրամասնում է, որ պատվոգրի շնորհման հանդիսավոր արարողությունը կայացել է Կաստել Նուովո դղյակի ներքին բակում, որտեղ հավաքվել են հարյուրավոր տեղացիներ` լեգենդար գեղեցկուհուն տեսնելու համար:








1
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



